Գերմանական Deutsche Bahn ընկերությունը հեռացնում է իր բիզնեսը այն երկրներից, որտեղ առկա է կոռուպցիոն վտանգը: Այդ մասին հաղորդել է Süddeutsche Zeitung պարբերականը:
Առաջին հերթին՝ խոսքը Հունաստանի, ինչպես նաև Ալժիրի, Լիբիայի, Ռուանդայի և Թայլանդի մասին է:
Ընկերությունը նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ իմացել է, որ իր DB International (DBI) մասնաճյուղը 315 հզ. եվրո է ծախսել կաշառքների համար, որպեսզի Հունաստանում պայմանագրեր ստանա: Ընդ որում, նման խախտումներ տեղի են ունեցել նաև այլ երկրներում: DBI-ի ավելի քան 30 աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են:






































