Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը հավանության է արժանացրել Միացյալ Թագավորությունից Ամմանի ամենահետախուզվող հանցագործների արտաքսման համաձայնագիրը։ Նրանց թվում է նաև իսլամիստ քարոզիչ Աբու Քաթադան: Այդ մասին նշվում է բրիտանական ՆԳՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր Հորդանանի խորհրդարանի կողմից: Որպեսզի այն ուժի մեջ մտներ, պետք է հաստատվեր բրիտանական պատգամավորների կողմից: Նախատեսվում է, որ դա տեղի կունենա արդեն այս շաբաթ:
«Բրիտանական կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է արագ արտաքսի Քաթադային թագավորությունից»,- հայտարարել է հանցագործությունների և անվտանգության հարցերով պետական նախարար Ջեյմս Բրոքենշիրը:
Նախկինում Եվրոպայում Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը համարվող Աբու Քաթադան կեղծ անձնագրով եկել է Մեծ Բրիտանիա 1993-ին: 1999-ին Հորդանանում նա հեռակա կարգով դատապարտվել է կալանքի՝ մի շարք ահաբեկչությունների կազմակերպման համար:









































