Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ:
ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն` ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների և հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսին են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները և գիտական ընկերությունները:
ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականներին նոր հնարավորություններ կընձեռի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով: