Սպիտակ տունն ու NASA-ն դիմել են բնակչությանը՝ խնդրելով օգնել աստղակերպերի դեմ պայքարում՝ գրում է The Washington Post-ը:
Քաղաքացիներին խնդրում են համագործակցել պոտենցիալ վտանգավոր աստղակերպերի դեմ պայքարում, որոնք կարող են ընկնել Երկրի վրա ու ունենալ «աղետալի հետևանքներ»՝ ասվում է հոդվածում:
Ինչպես նշել է NASA-ի դեկավարի տեղակալ Լորի Հարվերը, նման նախագիծը կարող է օգնել՝ բացահայտելու մարդկությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները ու ապացուցել, որ «մենք ավելի խելացի ենք դինոզավրերից»:
«Անգամ եթե նման օբյեկտները վտանգավոր չեն մարդկության համար, դրանք ամեն դեպքում կարող են լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանային մակարդակով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահին կից գիտատեխնիկական քաղաքականության բյուրոյի ներկայացուցիչ Թոմ Քալիլը:










































