Իտալական Պարմա քաղաքում մակարոնի առաջնությունում հաղթել է Ջորջիո Նավան՝ մակարոնների ամենաէժան ուտեստի հեղինակը: Նրան ոգեշնչել է երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը՝ հաղորդում է Reuters-ը:
Իտալացի ավագ-խոհարարը, որը հիմա աշխատում է Հարավային Աֆրիկայի ռեստորաններում, հանդիսատեսին ու ժյուրիին զարմացրել է կավատելի մակարոնի հասարակ ուտեստով (մանր խխունջներ)՝ բրոկոլիով ու օրեգանոյի ծաղկով:
Պարման համարվում է Իտալիայի խոհարարական մայրաքաղաքը:
Երկօրյա առաջնությանը մասնակցել են մակարոնի պատրաստման լավագույն վարպետներ ամբողջ աշխարհից:
Մակարոնի առաջնությունը Իտալիայում անցկացվում է 2-րդ անգամ:













































