Երեխաների աչքերով աշխարհն իսկապես հրաշալի է: Փոքրիկները կարողանում են հիանալ նույնիսկ ամենապարզ իրերով ու երևույթներով:
Համացանցում տարածված տեսանյութի հերոսները երկու չարաճճի փոքրիկներ են, որոնք կարողացել են արձակել ռետինե կապը, որով մայրիկը նրանցից «փրկել» էր ճաշասենյակի դարակների պարունակությունը: Նրանք, սակայն չեն սկսել դարակներն ավերել, այլ լիաթոք ծիծաղել են ռետինե կապիչի առաձգականության վրա:






































