Monday, 06 05 2024
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց

Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան և մասնակցել նախընտրական արշավին

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավին:

«Թող ոչ ոք չկասկածի և ոչ ոք դա չընկալի որպես սպառնալիք, որ ես, բնականաբար, մտադիր եմ ժամանել Վրաստան և ակտիվորեն մասնակցել նախընտրական գործընթացներին, և դա այն պայմաններում, երբ մենք շատ բան ենք անում Ուկրաինայում, և ինձ համար դրանք նույն պայքարի թևերն են:

Ես մտադիր եմ պայքարը շարունակել թե՛ մեզ մոտ՝ Վրաստանում, և թե՛ այստեղ՝ Ուկրաինայում: Ես այդ մասին խոսում եմ ամեուրեք՝ առանց որևէ բացառության»,- ասել է նա:

Սաակաշվիլին ընդգծել է, որ շարունակելու է ղեկավարել իր հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը. «Ոչ ոք չի վիճարկում, որ այդ կուսակցությունը ստեղծել եմ ես, և որ ես խոսք ունեմ այդ կուսակցությունում:

Անկասկած է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է մեր կուսակցությունը, քանի որ այն ստեղծագործ կուսակցություն է: Մեզ մոտ հայտնվել են նոր դեմքեր, որոնք առաջիկա ամիսներին ցույց կտան իրենց»,- ասել է Սաակաշվիլին:

Նա «պաթոլոգիկ ստախոս» է անվանել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ ընդգծելով, որ նա իր սպառնալիքներով մահվան հասցրեց Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեին (Բենդուկիձեն նախորդ տարի սրտի կաթվածից մահացել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում