Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր կմեկնի Անգլիա: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ կիսապաշտպանն այսօր բուժզննում կանցնի:
«Լիվերպուլ»-ը «Շախտյոր»-ին վճարելու է 20 մլն ֆունտ: Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարողացել է 24-ամյա Մխիթարյանին համոզել առնվազն մեկ մրցաշրջան անցկացնել առանց եվրագավաթների:
ESPN-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց վճարվող գումարի մեծ մասը «Լիվերպուլ»-ը կստանա Էնդի Քերոլի տրանսֆերային իրավունքների վաճառքից: «Վեսթ Հեմ»-ը լիվերպուլյան ակումբին կվճարի 15.5 մլն ֆունտ:
Պարբերականը նաև ներկայացրել է տեսանյութ:







































