Իսպանիայում գիտնականների ստեղծած հավելյալ համակարգի միջոցով դասախոսները կկարողանան ստանալ ուսանողների մեկնաբանությունները՝ ասվում է British Journal of Educational Technology ամսագրում հրապարակված հոդվածում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք հուսով ենք՝ այդ համակարգը դասախոսությունը կդարձնի առավել արդյունավետ: Դասախոսը, ստանալով հետադարձ կապը, կկարողանա հասկանալ՝ ինչ գիտեն կամ ինչ են հասկանում ուսանողները, ներկայացնել հավելյալ օրինակներ կամ բաց թողնել դասախոսության այն հատվածները, որոնք ուսանողները գիտեն կամ հասկանում են»,- ասել է Մադրիդի Կարլոս 3-րդի անվան համալսարանի ինֆորմատիկայի բաժանմունքի պրոֆեսոր Իգնասիո Աեդոն:
Դասախոսը կրելով ակնոցը՝ ամեն ուսանողի մոտ կտեսնի նշաններ ու տեքստային գրառումներ, որոնք դասախոսության ունկնդիրները կուղարկեն իրենց բջջայինների միջոցով:
Նշանները ցույց կտան՝ արդյոք ուսանողները հասկանո՞ւմ են նյութը, թե՞ ոչ, գիտեն արդյոք այն հարցի պատասխանը, որ տվել է դասախոսը:
Բացի այդ՝ համակարգը կկարողանա զանազանել ուսանողների դեմքերը: Այն հնարավոր է ղեկավարել սլայդերը շրջելով՝ օգտագործելով Microsoft Kinect խաղային հսկիչ սարքը:
Հեղինակները նոր համակարգի առավելությունը համարում են այն, որ սարքը ամաչկոտ ուսանողներին թույլ է տալիս դասախոսի հետ շփվել օպերատիվ եղանակով՝ չխախտելով ուսումնական պրոցեսը:












































