Այսօր Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էրն առողջարանային գոտում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի վերջին օրն է: Առաջնորդները ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև տնտեսական հարցերին նվիրված քննարկումից հետո կընդունեն ամփոփիչ փաստաթուղթ:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի մեծ մամլո ասուլիս ռուս և օտարերկրյա լրագրողների համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումն էր: Նրանք պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը կորեական միջուկային խնդրի կարգավորման հարցում և միջոցառումներ ընդունել Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստման համար:











































