Կառավարության քաղաքականության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած բրազիլացիները երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը փորձել են գրավել Բրազիլիայի, Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի վարչական շենքերը: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Երկուշաբթի օրը երկրի 11 քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 220 հազար մարդ: Հինգշաբթի օրը սկսված բողոքի առիթը ավտոբուսի և մետրոյի ուղեվարձերի թանկացումն էր: Նրանք բողոքում են նաև կոնֆեդերացիայի գավաթի համար ծախսվող մեծ գումարների դեմ:
Ցուցարարները փորձել են Բրազիլիայում գրավել Ազգային կոնգրեսի շենքը, Ռիո դե Ժանեյրո նահանգում՝ օրենսդիր մարմնի շենքը և Սան Պաուլու նահանգում՝ վարչական շենքը: Նրանց, սակայն, ետ են մղել ոստիկանները:











































