36-ամյա երգչուհի Շակիրան աշխատում է իր երջանկությամբ կիսվել ամբողջ աշխարհի հետ: Գրեթե ամեն օր նա Twitter սոցկայքում հրապարակում է իր սիրելիի՝ Ժերար Պիկեի և որդու՝ Միլանի լուսանկարները: Վերջերս ընտանեկան հուզիչ լուսանկարներ տեղադրելու ևս մեկ առիթ է հանդիսացել Հայրերի օրը:
«Մեր երջանկության գաղտնիքն այն է, որ Ժերարն ունի իր աշխարհը, որտեղ ես «քիթս չեմ խոթում»: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր տղամարդ պետք է ունենա իր անձնական հետաքրքրությունները: Հավատացեք, դա միայն ամրացնում է հարաբերությունները: Ես գիտեմ, որ նա միակ մարդն է, ով իմ կողքին է այն բանի համար, որ սիրում է ինձ: Սերն է մեզ միավորում: Ես նրան ոչինչ չեմ կարող տալ՝ բացի այն ամենից, ինչ կարող է տալ սիրող կինը»,- ELLE ամսագրի հետ ունեցած հարցազրույցում ասել է Շակիրան:










































