Good Morning America հեռուստաշոուի ժամանակ Բրեդ Փիթը խոսել է նաև Անջելինա Ջոլիի՝ կրծքագեղձերի վիրահատության մասին:
«Գործերում փոփոխություն չկա, իսկ նա (Անջելինան) իրեն հիանալի է զգում: Այն ժամանակ, երբ նա այդ ամենի մասին պատմեց մամուլին, սարսափելին հետևում էր մնացել, ամեն ինչ լավ էր: Սակայն մենք զարմացանք և հուզվեցինք այն փաստից, թե որքան ուժեղ այդ պատմությունն ազդեց հանրության վրա, որքան մարդիկ արձագանքեցին նրա պատմությանը, և որքան կանայք են ապրում այդ խնդրով կամ ուղղակի հետաքրքրվում դրանով:
Այդ մասին խոսելու պատճառ է հանդիսացել այն, որ նա ցանկացել է կիսվել սեփական փորձով նրանց հետ, ով ցանկանում է ավելի մանրամասն իմանալ խնդրի մասին։ Հիանալի է, որ նա կարողացավ համընդհանուր ուշադրությունը սևեռել բժշկական թեստավորման և տեղեկություն ստանալու վրա, ինչն էլ նշանակում է՝ դեռևս չսկսված խնդիրն արմատախիլ անել:
Նա համոզեց հասարակությանն այն բանում, որ անհրաժեշտ է նախապես ստուգվել և հիվանդության տարածման հայտնաբերման դեպքում լուծում գտնել, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա»:











































