Աճուրդում վաճառվել է փողոցի մի հատված, որտեղ կարող է կանգնել 2 մեքենա: Կայանատեղին նշված է սպիտակ գծերով: Այս մասին հաղորդում է The Boston Globe պարբերականը:
Աճուրդը տեղի է ունեցել հորդառատ անձրևի ներքո, իսկ գլխավոր լոտ է դարձել Բոսթոնի թաղամասերից մեկում գտնվող Բեյ-Քեյ ավտոկայանատեղին: Բեյ Քեյը համարվում է Միացյալ Նահանգներում պահպանված 19-րդ դարի լավագույն ճարտարապետական հուշահամալիրներից մեկը: Այնպես որ, աճուրդը սկսվել է 42 հազար դոլարից: 15 րոպե անց աճուրդն ավարտվել է, իսկ կայանատեղիի երջանիկ տիրուհին այժմ դրա համար կվճարի 560 հազար դոլար:
Գնորդը Լիզա Բլումենթալն է, ով կայանատեղիի համար պայքարում էր անունը բացահայտել չցանկացած տղամարդու հետ:









































