Չինաստանում բուհերի 21-25 տարեկան շրջանավարտների 16 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Չինական ընկերությունները չեն կարողանում հաստիքներ ստեղծել նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարդկանց համար: Այսպիսով, ՉԺՀ կառավարությունը բախվել է ցածրորակ մասնագետների թվի աճի և բուհեր ավարտած գործազուրկ քաղաքացիների խնդրի հետ: Այս առումով, իշխանություններն ընկերություններից պահանջում են գոնե ժամանակավորապես աշխատանքի ընդունել շրջանավարտներին:
Խնդիրը բարդանում է նրանով, որ մի կողմից՝ Չինաստանում աճում է ուսանողների թիվը: Առաջիկայում ՉԺՀ քոլեջների և բուհերի շրջանավարտների թիվը կհասնի ռեկորդային 7 մլն-ի: Մյուս կողմից` երկրի տնտեսությունը չի հասցնում լուծել աշխատուժի առաջարկի խնդիրը:
Փորձագետների կարծիքով` ՉԺՀ-ի տնտեսությունը պետք է աճի ևս 7-8 տոկոսով՝ զանգվածային գործազրկությունից խուսափելու համար:






































