Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հասկանում ենք՝ ինչ է նշանակում փակել բուրգի գլխին նստած կոռուպցիոներների օդերը. Զոհրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մենաշնորհները հայտնաբերելու ուղղությամբ կոնկրետ հանձարարականներ տրվեցին, և երեք շաբաթ հետո պետք է ամփոփվեն, այսպես ասած, արդյունքները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, և որքանո՞վ են սրանք իրական քայլեր և ոչ իմիտացիոն, Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

– Եթե դրանք կլինեն իսկապես իրական քայլեր, եթե կլինի իսկապես վճռականություն՝ հաշվի առնելով նաև լրջագույն ռիսկերը, որովհետև մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում ցնցել մոնոպոլացված տնտեսությունը, մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում փակել բուրգի գլխին նստած կոռուպցիոներների օդերը, դա ինչպիսի լուրջ ցնցումների է բերելու կոռուպցիոներների կաստայի կողմից, եթե կլինի իսկապես նման քաղաքական կամք՝ ցնցելու Հայաստանի մոնոպոլացված ստվերային տնտեսությունը, ԲՀԿ-ի աջակցությունը միանշանակ կլինի, եթե այս ամենը բավարարվի միայն հայտարարությունների մակարդակով, բնականաբար մենք կլինենք այս ամենը քննադատողների առաջին շարքում:

Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ երեք շաբաթ ժամանակ էր պետք Տնտեսական մրցակցության հանձնաժողովին հանձնարարելու, և բացարձակ պետք չէր լինել Արտակ Շաբոյանը՝ իմանալու համար կամ իրազեկելու, կամ տեղեկանալու համար, թե որոնք են տնտեսության մոնոպոլացված ճյուղերը: Եկեք դուրս գանք փողոց և պատահական առաջին անցորդին հարցնենք՝ ով իրավունք ունի Հայաստանում ներկրելու շաքար, դրա համար պետք չէ Տնտեսական մրցակցության հանձնաժողովին դիմել, ով իրավունք ունի ներկրելու բենզին, ով իրավուք ունի ներկրելու բանան և էկզոտիկ այլ մրգեր: Հեչ պետք չէր դիմել և անհանգստացնել Արտակ Շաբոյանին: Եվ բացարձակ կարիք չկար, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ինչ-որ հեռախոսահամար գրի և ասի՝ հարգելի ՀՀ քաղաքացի, որ հանկարծ կոռուպցիայի մասին դեպք իմանաս կամ մոնոպոլիաների մասին ինֆորմացիա ունենաս, զանգի այս թեժ հեռախոսահամարով՝ մինչև ամսի 30-ը, ի՞նչ է, ամսի 30-ից հետո կոռուպցիայի դեմ պայքարը դադարելո՞ւ է:

– Կարծում եք՝ սա ցուցադրական բնույթ ունի՞:

– Այս պահին ես ձեռնպահ կմնամ, գիտեք, միշտ պետք է չխախտել անմեղության կանխավարկածը: Եթե իսկապես գիտակցել են, որ իսկապես երկիրը կանգնած է կարմիր գծի առջև, ևս մեկ քայլ, և իսկապես մենք հասնելու ենք անդառնալիության այն կետին՝ թե՛ տնտեսության, թե՛ ներքաղաքական՝ երկրի ժողովրդավարացման առումով, որ վերադարձ այլևս չկա. «տոչկա նե վազվրատա»՝ Հայաստանը հասել է այդ անդառնալիության կետին, եթե իսկապես կա այդ գիտակցումը, որ մենք այլևս պետք է փրկենք մեր երկիրը, պիտի փրկենք մոնոպոլացված տնտեսությունը, ազատենք այդ մոնոպոլիայի ճիրաններից, մենք պիտի երկիրը մաքրենք կոռուպցիայից, մենք պիտի գիտակցենք դա, բայց ես ասում եմ, որ դա կապված է լրջագույն ռիսկերի հետ: Ես հասկանում եմ, թե ինչպիսի ներքին բունտ են բարձրացնելու բոլոր նրանք, ովքեր ողջ այս տարիների ընթացքում գոյատևել են կոռուպցիայով, բոլոր նրանք, ովքեր մոնոպոլացրել են Հայաստանի տնտեսությունը, նրանք իրենց ազդեցության տակ ունեն լուրջ լծակներ, նրանք իրենց ազդեցության տակ ունեն նաև լրատվամիջոցներ, և նրանք կատաղի պայքար են մղելու՝ մեկ թիզ անգամ իրենց մոնոպոլիաներից չզիջելու համար: Կլինի՞ պայքար, մենք կլինենք նրանց կողքին, ովքեր իսկապես փորձում են այս անդառնալիության կետից երկիրը վերադարձնել, չի լինի, կլինենք առաջին քննադատողները:

– Այսինքն՝ հնարավոր է ներքին՝ ներքաղաքական, ներիշխանական պատերազմ, պայքար:

– Ես այդպես շատ չէի չափազանցնի, բայց, բնականաբար, եթե մոնոպոլիստի ձեռքից ինչ-որ բան վերցնես, նա պիտի ընդվզի, դա հասկանալի է, որովհետև սա շատ արատավոր շղթա է, մոնոպոլիստն էլ ասում է՝ դու ինձ տալիս ես մոնոպոլիա, ինձանից պահանջում ես ընտրական աջակցություն, հիմա մոնոպոլիան ձեռքիցս վերցնում ես, ընտրական աջակցություն մի՛ պահանջիր: Այսինքն՝ իշխանությունը պատրա՞ստ է բոլոր այս արատավոր կապերը խզել, եթե պատրաստ է, մենք պատրաստ ենք աջակցելու:

– Եթե պատրաստ լինի խզելու, ապա դա կբերի իշխանության կորստի՞:

– Պիտի նաև դրան պատրաստ լինեն, մենք գիտենք չէ՞, թե որ մոնոպոլիստը որ մարզն է նայում, բնականաբար, այո, պիտի նաև դրան պատրաստ լինեն, որովհետև այդ մոնոպոլիստից որ վերցնեն մոնոպոլիաները և ասեն՝ գնում ես մրցակցային դաշտ, նա ընդվզելու է և այլևս չի կատարելու ընտրական սուրբ պարտականությունը իր գործատուների առջև: Եթե իշխանությունը իսկապես պատրաստ է խզել բոլոր այդ արատավոր կապերը, եթե իսկապես հասկանում է, որ այլընտրանք չկա, մենք պատրաստ ենք աջակցելու, եթե ոչ, ես կարծում եմ՝ այս ամեն ինչը ժամանակավոր, դեկլարատիվ էֆեկտ է ունենալու, ոչ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում