Քրիստոֆեր Բոֆոլիի լուսանկարներում փոքրիկ հերոսները ապրում են սննդամթերքի ահռելի աշխարհում՝ գրում է adme.ru-ն:
Նրա լուսանկարներում պաղպաղակի վաֆլե բաժակները վերածվում են վրանների, դարչինի փայտիկները՝ գերանների, իսկ պանրի կտորը՝ լուսնի: Նախագիծը կոչվում է «Մեծ ախորժակներ» (Big Appetites):
Ծնունդով Սիեթլից նկարիչն ասում է, որ լուսանկարների այդ շարքի համար իրեն ոգեշնչել է մանրանկարչության նկատմամբ սերը, ինչպես նաև ամերիկացիների՝ ճոխության նկատմամբ հակումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սննդին:









































