Վերջին օրերին ոստիկանությունը ընդլայնել է Տրիկալա բանտից փախած հանցագործների հայտնաբերման օպերացիան: Հարձակումը բանտի վրա տեղի էր ունեցել մարտի 23-ին: Չարագործները մեքենաներով մոտեցել էին շենքին և կրակ բացել անվտանգության վրա: Բանտից փախուստի էր դիմել 11 կալանավոր: Նրանց մի մասն արդեն ձերբակալվել է: Դեռևս 5-ն ազատության մեջ են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անցած գիշեր Դիստոմո քաղաքի անցակետի մոտ ոստիկանները փաստաղթերի ստուգման նպատակով փորձել էին ավտոմեքենա կանգնեցնել: Մեքենան չէր կանգնել, իսկ այնտեղ գտնվող չարագործները կրակ էին բացել:
Ոստիկանության սպան ոտքի լուրջ վնասվածք էր ստացել: Փամփուշտը կտրել էր զարկերակը: Ոստիկանը մահացել է արյան կորստից:









































