«Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը այսօր արտագաղթի հնարավոր պատճառների մասին թեմայով քննարկմանը նշեց, որ անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, որ ուր էլ գնան՝ սա իրենց երկիրն է. «Եղավ մի ժամանակաշրջան, երբ ես ինձ էմիգրանտ էի համարում իմ երկրում, և սկսած 2004 թվականից՝ մինչ հիմա ունեմ այդ զգացողությունը: Ամենամեծ, ամենախայտառակ պատճառը ագրեսիվ ցինիզմն է, որը դրսևորում է մեր խորհրդարանը»:
Բանախոսը նշեց, որ ցինիզմը նախագահականից տեղափոխվել է դիմացի փողոց՝ խորհրդարան, այնտեղից՝ կառավարություն, կառավարությունից փոխանցվել է չինովնիկներին, որոնք էլ այն տարածեցին ժողովրդի մեջ. «Պարզվեց, որ ամենամեծ ցինիկը ժողովուրդն է, որ լքում է երկիրը: Չմոռանամ նշել՝ դա այն ժողովուրդն է, որը պայծառ ապագա էր ուզում և անցել է բազմաթիվ դժվարությունների միջով»:
Մ. Մովսեսյանը նշեց, որ ամենամեծ ցինիկն այս երկրի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է. «Մեզ պետք չէ Գալուստ Սահակյան, որ իր ցինիզմով անփոխարինելի է, նա հիշեցնում է մուլտֆիլմի մի հերոսի՝ Տաիտի Տաիտի, նամ ի զդես պլոխո նե կոռմյատ»:








































