Մեքսիկայի հյուսիսում՝ Տեխասի հետ սահմանի մոտ, հորդառատ անձրևներն ուժեղ ջրհեղեղների պատճառ են դարձել: Պեդրաս-Նեգրաս քաղաքում ավելի քան 40 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդում է BBC-ն:
Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, փլուզվել է շուրջ 10 հազար տուն:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, անձրևները սկսվել են ուրբաթ առավոտյան, և երկու օրվա ընթացքում տեղացել է տեղումների տարեկան նորմայի 60 %-ը: Առավելապես տուժել է քաղաքի կենտրոնական մասը:









































