Հունիսի 24-ին Մյունխենի «Բավարիա»-ն պաշտոնապես կներկայանցնի Խոսեպ Գվարդիոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Մամլո ասուլիսը կկայանա «Ալյանս Արենա»-ում:
Հիշեցնենք` Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին, ով «Բավարիա»-ի գլխավորությամբ մեծ նվաճումներ է ունեցել 2012/13 թվականների մրցաշրջանում:
Հունիսի 26-ից «Բավարիա»-ն կսկսի 2013/14 թվականների մրցաշրջանի նախապատրաստական մարզումները:








































