Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մարդկության դեմ ոճիրը»՝ ցույց-հակացույց ճամբարներում

Գիզի այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ ընդդիմության կիսաընդառաջումներով և շարժման վերածավալման միտումներով: Նոր հունավորումը ավելի վերաբերում է ցույց-հակացույց երևույթին:

Եթե մինչ այժմ քաղաքացիական շարժում-իրավապահ մարմիններ հակադրության ձևաչափը իրողապես աշխատում էր, շաբաթ օրվանից սկսյալ ոչ միայն Ստամբուլում, այլ նաև Անկարայում հակադրությունը արձանագրեց նոր տարողություն` իշխանամետ-ընդդիմադիր զանգվածներն իրար դեմ փողոց դուրս հանելու առումով:

Ցույց-հակացույցն արդեն տարբեր երկրներում նախադեպեր գրանցած երևույթ է: Անշուշտ հակացույցը անպայման տարերայնականությամբ չի բացատրվում: Իշխանության պատվիրատուի հանգամանքը, հատկապես նման երկրների դեպքում, տեսանելի է դառնում դիպաշարի հետևողների և վերլուծողների մոտ:

Հակացույցը միտում ունի նախ ներքին սպառման համար տպավորել մի քանի խավ: Նախ չկողմնորոշված զանգվածը, ցույցերին բազմապատիկ անգամ մարդաշատ հավաքներով ստվերի մեջ թողնելու բողոքողներին ու պահանջները և մտածել տալու շարժման ձախողության մասին: Երկրորդ, դարձյալ ներքին սպառման համար հոգեբանական ճնշում գործադրելու իշխանության դեմ հրապարակ իջած քաղաքացիների վրա: Իսկ արտաքին իմաստով, բնականաբար ներքին ալեկոծումները հրահրողներին վերահաշվարկներ պարտադրելու և, ընդհանրապես, հանրային կարծիքը կողմնորոշելու նպատակով:

Հակացույցը, սակայն, շարժման ահագնացումից մտահոգ իշխանություններն են ձեռնարկում։ Հակացույցը իշխանությունների կողմից գործադրելի առաջին միջոցներից չէ: Բայց երբ իրավապահ մարմինների ի գործ դրած ճնշումները, բռնությունները, և նույնիսկ բազմաթիվ վկայություններով արդեն հրապարակված ցուցարարների մոտ մաշկային այրվածքներ առաջացրած քիմիական նյութերի օգտագործումը, և այլ ուղղությամբ իշխանությունների հետ բանակցություններն ու պայմանաժամերն ակնկալված արդյունքի չեն հանգեցնում, գործում է հակացույցեր կազմակերպելու մեքենականությունը:

Հակացույցը, ուրեմն, մի որոշ հանգրվանի համար ոչ ցանկալի, այսուհանդերձ պարտադիր միջոց է, որ սեփական ժողովուրդը ճամբարների բաժանման է առաջնորդում ու բևեռայնացնում:

Վարչապետ Էրդողանի պայմանաժամային վճռականությունը նախանշում է, որ իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել դիմել խստագույն միջոցների: Այլապես, վարչապետությունից դեպի նախագահություն ընթացող Էրդողանի հեղինակությունը, որը արդեն իսկ նժարի վրա է դրված, խիստ հարված կստանա: Հարվածը սակայն եթե մի կողմից պայմանաժամի անհետևանքայնությամբ օդում կրակելու հեղինակազրկման է համազոր, մյուս կողմից սպանություն, վիրավորներ և քաղաքական բանտարկյալներ երևույթը կարող է նույնքան, եթե ոչ ավելի հարված հասցնել նրա ժողովրդականությանը և միջազգային հեղինակությանը:

Վերադառնանք իշխանություն-ընդդիմություն կամ ցույց-հակացույց ձևաչափին, դրա բերած հռետորականության աննախադեպ խստացմանը: Այնքան, որ վարչապետ Էրդողանը ցուցարարներին որակում էր արտաքին դավադրության ճարտարապետների գործակալներ, մինչ ընդդիմադիր գլխավոր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն վարչապետ Էրդողանին ամբաստանելուց հետո իբրև Թուրքիան սպանող, կատարվածը համարում էր ոճիր` մարդկության դեմ:

Ուրեմն, արտաքին ուժերի գործակալները ընդդեմ մարդկության դեմ ոճիր գործողներին: Ահավասիկ ցույց-հակացույցի ճամբարային բնակիչների բնութագրումները: Մարդկության դեմ ոճիրի ամբաստանությունը կարող էր լուսարձակի տակ չգալ, եթե այն հայտարարողը ընդդիմադիր գլխավոր կուսակցության առաջնորդը չլիներ։

Դիպաշարին հետևող որևէ տրամաբանող, մինչ այժմ չորս զոհ խլած բռնամիջոցները մարդկության դեմ ոճիր դասակարգելու տեսակետին դժվար կհամաձայնի: Կհիշի սակայն անպայման, որ թուրքական իրարահաջորդ իշխանությունները մարդկության դեմ բազմաթիվ ոճիրներ են գործել։ Ոճիրներ, որոնց պատասխանատվությունը վերցնելու կոչեր չեն հնչում թուրքական երկու ճամբարներում:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում