Թուրքիան արգելում է հայկական ապրանքի ներմուծումը, իսկ Հայաստանը սպառում է թուրքական ապրանք: «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգը կազմակերպել է «Բրենդի օր 2016» ամենամյա գործարար համաժողոով, թեման «Թուրքական ապրանքները և Հայաստանի շուկան» է:
Հայաստանի արտադրողները վստահ են՝ մենք՝ հայերս, սովորել ենք թուրքական ապրանք սպառելուն, դրանից հրաժարվելը բարդ գործ է:
Տեղական արտադրողների մեծամասնությունը նշում է՝ եթե ոչ ապրանք, ապա ապրանք ստանալու հումք պետք է ներկրվի: Քննարկման մասնակիցներն անգամ առաջարկ ունեն՝ հումք ներկրել այլ երկրներից. առաջարկի հասցեատերը Էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղական արտադրողները հակադարձում են:
Քննարկումն ավարտվում է, բայց վերջնական արդյունքը սկզբնականից չի տարբերվում: Թուրքական ապրանքից հրաժարվելը ճիշտ է, բայց այսօր՝ անհնար: