ԿՀՎ նախկին տեխնիկական մասնագետ Էդվարդ Սնոուդենի հավաստումներն առ այն, թե ինքը կարող էր լսել ցանկացած հեռախոսային խոսակցություն, այդ թվում՝ ԱՄՆ նախագահինը, չափազանցված է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Այն հարցին, թե ԱՄՆ իշխանությունները նրա դեմ դատական հետապնդում կսկսե՞ն, ներկայացուցիչը պատասխանել է, որ չի ցանկանում առաջ ընկնել, դեռևս հետաքննություն է ընթանում:
Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Օբաման կրկին հանդես կգա այդ թեմայով: «Նա ողջունում է հասարակական քննարկումներն այդ հարցերով, առաջիկա օրերին կրկին կխոսի ազգային անվտանգության ապահովման գործողությունների և քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջև հավասարակշռություն գտնելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության լրտեսումների մասին լրագրողներին փոխանցած Սնոուդենը թաքնվում է Հոնկոնգում:









































