2007թ.-ից Ռիհաննայի անձնական վարսահարդարի պատվավոր պաշտոնը զբաղեցնող Ուրսուլա Սթիվենը հենց այն վարպետն է, ում մենք պարտական ենք Ռիհաննայի բոլոր էքսցենտրկ սանրվածքների համար: Մինչ օրս երգչուհու մազերի վրա իր կատարած առաջին աշխատանքը նա հիացմունքով է հիշում:
«Երբ իմ գործակալը առաջին անգամ ինձ բերեց նրա մոտ, ես հուզմունքից իմ ընկերոջը խնդրեցի գալ ինձ հետ: Այդ ժամանակ Ռիհաննային նախապատրաստում էին Unfaithful տեսահոլովակի նկարահանումներին, բայց նրա վարսահարդարը չէր կարողացել ստանալ այն, ինչ նա էր ցանկացել: Բայց ես իզուր էի հուզվում, նա այնքան սիրալիր էր: Ժամանակը թռչում էր, երբ ես ավարտեցի, նույնիսկ Ռիհաննան էր զարմացել՝ «ինչպե՞ս, դուք արդեն ավարտեցիք»: Հետո նա նայեց հայելու մեջ և ասաց՝ դու ինձ դուր ես գալիս»,- նշում է Ուրսուլան:
Ուրսուլայի և Ռիհաննայի ստեղծագործական միությունը կայացել է հենց առաջին սանրվածքից:
«Մեր ցանկացած փորձ իսկական խելահեղություն էր: Ռիհաննան ու սանրվածքները արդեն հոմանիշներ են դարձել»,- նշում է նա:
Վարսահարդարը պատմել է, որ Ռիհաննան շատ առատաձեռն է և իրեն տալիս է բացարձակ ստեղծագործական ազատություն: Միայն նրա համար է ինքը պատրաստ արթնանալ առավոտյան ժամը 9-ին:











































