Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Եթե Աստանայում առաջընթաց չլինի, դա կարող է հղի լինել լուրջ բարդություններով»

Ասում է ռուս քաղաքագետ, ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի պրոֆեսոր Ալլա Յազկովան
– Տիկին Յազկովա, մի քանի օր առաջ ռուսական մամուլում հպանցիկ խոսել եք Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին: Եթե առավել մանրամասն, ապա ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ ինչպե՞ս են դրա վրա ազդում արտաքին գործոնները:
– Իհարկե, Հայաստանը գտնվում է ճարահատյալ մեկուսացման մեջ` հատկապես 2008-ի պատերազմից հետո, եւ իրոք փորձեց դուրս գալ այդ մեկուսացումից` հայ-թուրքական սահմանի բացման միջոցով: Իհարկե, այդ ամենն առաջին հերթին դժվարացնում է հենց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ես լավ ծանոթներ ունեմ Հայաստանում, ունեմ գործընկերներ այդտեղ, եւ նրանք բոլորն ասում են, որ այսպիսի մեկուսացումը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, իհարկե, զգալի վնաս է հասցնում ոչ միայն երկրի տնտեսական վիճակին, այլ նաեւ ներքաղաքականի վրա է ազդում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ, այսպես ասած, շարքային մարդիկ նման իրավիճակներում են հայտնվում, նրանք առաջին հերթին դժգոհություններ են ներկայացնում իշխանություններին` նախագահ, վարչապետ, որոնք պարտավոր են ապահովել իրենց քիչ թե շատ նորմալ գոյատեւումը: Եվ հենց այդ կապակցությամբ էլ ընդդիմությունը, բնականաբար, առաջին տեղում է հայտնվում: Եվ այստեղ ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում, ի դեպ, հիմա շատ հաճախ եմ կարդում ինտերնետային տարբեր նյութերում, առաջ է քաշում զարգացման այլընտրանքային ճանապարհներ: Ես չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչպիսի ելք կարող լինել այս կամ այն իրավիճակում, այնպես որ, ըստ իս` ելքերը պետք է փնտրեն հենց այդ երկրի քաղաքացիներն իրենք: Եվ առաջին հերթին ձեզ համար է ավելի տեսանելի` ինչպես ավելի լավ կլինի ձեզ համար: Ուստի, ես ավելի շատ հակված եմ գնահատելու եւ դիտարկելու միջպետական հարաբերությունները:
Այդ կապակցությամբ ասեմ, որ այս ողջ իրավիճակը, որ ստեղծվել է ԼՂ հարցի շուրջ, իհարկե, ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, առավել եւս, որ ես հենց այսօր կարդացի “Независимая Газета”-ում, որ ոչ միայն պարոն Ալիեւը, այլ նաեւ պարոն Սարգսյանը ընդհանուր առմամբ հնարավոր են համարում այդ հակամարտության ռազմական լուծումը: Մյուս կողմից` չլուծվեցին հայ-թուրքական հարաբերությունները: Ընդհանրապես, երբ սկսվեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը, հույս առաջացավ, որ Հայաստանը, այդուհանդերձ, կկարողանա իր համար արտաքին ելքեր գտնել: Ես վերջերս վրացական կողմից եղել եմ Հայաստանում, շրջել եմ նրա տարածքով, այնտեղ տեսել եմ հիանալի ձեռնարկություններ, որոնք կարող էին Հայաստանին օգուտներ եւ շահույթ բերել, բայց դրանք կանգնած են: Ինչո՞ւ, որովհետեւ չկան կոմունիկացիաներ, քանի որ Հայաստանը հայտնվել է ինչպես փակ շշի մեջ: Ինչո՞ւ այդ փորձը չստացվեց, ինչո՞ւ կյանքի չկոչվեցին Ցյուրիխյան արձանագրությունները` այնքան էլ հասկանալի չէ: Թեեւ, որքան ես եմ հասկանում, Թուրքիան այդ ուղղությամբ ջանքեր գործադրում էր: Հայաստանի հարգելի իշխանություններին ավելի տեսանելի է ինչպես գործել տվյալ իրավիճակում: Բայց փաստը մնում է փաստ, որ խնդիրը լուծված չէ:
– Այդ ֆոնին ընդդիմության շանսերը ինչպե՞ս եք գնահատում:
– Ամբողջ հարցն այն է, որ ԼՂ չլուծված հակամարտության ֆոնին, իհարկե, ընդդիմության շանսերը մեծանում են: Հատկապես մեծ են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը, ով իր ժամանակին, համենայնդեպս մենք այդպիսի տպավորություն ունեինք, այդ հակամարտության կարգավորման ճանապարհներ էր փնտրում: ԼՂ հարցին գումարած տնտեսական ճգնաժամը, իսկ այդ պայմաններում ընդդիմության շանսերն ավելի են մեծանում, քանի որ երկրի վիճակի համար պատասխանատվությունը զգալի չափով կրում են երկրի իշխանությունները: Ի դեպ, ասեմ, որ ինձ ուղղակի ցնցել է այն լուրը, որ վերջին մեկ տարվա ընթացքում 35 հազար ընտանիք է լքել Հայաստանը: Եթե դա իրոք այդպես է, ապա դուք հասկանո՞ւմ եք, որ դա արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ` աղետին մոտ իրավիճակ:
– Վերջին շրջանում Հայաստանի անունը նաեւ հանցավոր տարբեր պատմությունների հետ կապված է շրջանառվում: Սա ինչպե՞ս կարող է ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա:
– Այդ ամենը, բնականաբար, տհաճ իրավիճակ է ստեղծում: Մենք, իհարկե, քննիչներ ու դատախազներ չենք, ուստի ցանկացած նման փաստ պետք է իրավական տեսանկյունից հիմնավորված լինի: Բայց երբ ես կարդացի, որ ուրանի գործով ձերբակալվածներից մեկը ժամանակին գիտաշխատող է եղել եւ կապ է ունեցել այդ միջուկային նյութի հետ, ապա դա ուղղակի հավելյալ ապացույց է, որ Հայաստանում տնտեսական իրավիճակն իրոք շատ բարդ է: Որովհետեւ, որպեսզի մարդը գնա այդ քայլին, պետք է ծայրահեղ վատ իրավիճակի հասնի:
– Երեւի տեղյակ եք, որ վերջին նախագահական ընտրություններից ավելի քան երկու տարի անց Հայաստանում իրավիճակը չի հանդարտվել, որ շարունակվում են ընդդիմության հանրահավաքները:
– Այո, տեղյակ եմ եւ կարող եմ ասեմ, որ եթե կրքերը չեն հանդարտվում, ուրեմն դրա համար պատճառներ կան: Ես դեռ վերջին նախագահական ընտրություններից առաջ կարդացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը, եւ ինձ այն բավականին հետաքրքիր է թվացել: Համենայնդեպս, այնտեղ կային կոնկրետ առաջարկներ, որոնք կարող էին բարելավել Հայաստանի իրավիճակը: Բայց մնացածը արդեն, այսպես ասած, Հայաստանի ներքին գործն է, եւ որոշումը պետք է կայացնի Հայաստանի քաղաքացին:
– Հայաստանում կարծիքներ կան, թե միջազգային հանրությունը, այդ թվում` ՌԴ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ը, հանդուրժում է ՀՀ ներկայիս իշխանություններին, որպեսզի նրանցից զիջումներ կորզի ԼՂ հարցում:
– Ես դեռ կոմպրոմիս չեմ տեսնում: Քանի որ ինչ վերաբերում է Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձին, ապա այնտեղ գործը առաջ չի գնում: Բանակցությունները առաջ չեն գնում, եւ չնայած աստրախանյան եւ մյուս հանդիպումներին, գործը, միեւնույն է, տեղում դոփում է: Եվ եթե Աստանայում եւս առաջընթաց չլինի, ապա դա կարող է հղի լինել շատ լուրջ բարդություններով: Ընդ որում, ոչ միայն Ղարաբաղում, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում, այլ նաեւ` ավելի լայն ճակատով:
– Իսկ Աստանայում այդ ֆոնին սպասումներ ունե՞ք, թե՞ սա հերթական հանդիպումը կլինի:
– Հերթական չի լինի, քանի որ հենց ԵԱՀԿ-ն է տարիներ առաջ ընդունել Մինսկի խմբի կազմավորման մասին որոշումը: Այսինքն` մենք այստեղ տեսնում ենք վերադարձ սկզբին: Իսկ փաստաթուղթ կլինի, թե ոչ` բախտագուշակը կարող է ասել: Մենք հուսանք, որ կլինի, քանի որ մյուս տարբերակը` ռազմական ճանապարհն է, իսկ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում: Եվ եթե դուք նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված վերջին պայմանագիրը, ապա ՌԴ-ն երաշխավորում է միայն բուն Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Մտածեք այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում