Իր վերջին հարցազրույցներից մեկում Դենիել Ռեդկլիֆը՝ Հարի Փոթերի դերակատարը, ասել է, որ պատրաստ է հայր դառնալ: Համենայնդեպս, նա պատրաստվում է մինչև 30 տարեկանը հայրանալ:
Դենիելը շատ է ցանկանում երեխաներ ունենալ: Նա իր ամբողջ կյանքում շփվել է տարիքով իրենից մեծ մարդկանց հետ և նկատել է, թե ինչպես են նրանք փոխվել երեխաներ ունենալուց հետո:
23-ամյա դերասանն անպայման կզբաղվի իր երեխաների սպորտային կրթությամբ: Դա կարող է լինել բռնցքամարտը կամ կրիկետը:
Դենիելը խոստովանել է, որ արդեն մեծ է Հարի Փոթերին մարմնավորելու համար, սակայն կցանկանար կատարել նրա հոր դերը: Միաժամանակ դա նրա միակ երազանքը չէ:










































