Հավանաբար շատերն են ցանկանում սթրեսային վիճակից հետո ինչ-որ բան (հատկապես ճարպոտ կամ քացր) ուտել: Նոր հետազոտությամբ պարզվել է, թե ինչու է տորթերի և կարկանդակների հանդեպ ձգողականությունը մեծանում հատկապես ընկճված վիճակում: Այս մասին հայտնում է Raut.ru-ն
Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի փորձագետները վստահեցնում են, որ սթրեսի ժամանակ մարդն այնպես չի զգում ճարպի համը, ինչպես սովորական, հանգիստ վիճակում: Հետազոտողների խումբը կամավորներին առաջարկել է փորձել ճարպի տարբեր պարունակությամբ սերուցքային ըմպելիքներ:
Մինչ ըմպելիքները փորձելը՝ մասնակիցներին ցուցադրվել են երեք տարբեր տեսահոլովակներ: Առաջինում եղել են ուրախ, երկրորդում՝ չեզոք, իսկ երրորդում՝ տխուր տեսարաններ: Չեզոք տեսանյութն ազդեցություն չի ունեցել կամավորների համային ընկալիչների վրա: Մյուս երկու՝ առավել էմոցիոնալ տեսանյութերի դիտումից հետո մասնակիցները չեն կարողացել զանազանել ըմպելիքների համը՝ համարելով դրանք բոլորը միանման: Այսպիսով՝ նրանք եկել են այն եզրակացության, որ էմոցիաներն ազդում են համային ընկալիչների վրա:
Գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս հանգստանալ՝ մինչ դեպի սառնարան վազելը:








































