Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ, ինչպես նաև Դամասկոսից հետ է կանչել իր դեսպանին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Կահիրեում նույնպես փակել են Սիրիայի դեսպանատունը:
Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին, դիմելով Կահիրեում սունի հոգևորականների ժողովին, հայտարարել է, որ երկիրը դադարեցրել է դիվանագիտական բոլոր կապերը Դամասկոսի հետ:
Մուրսին նաև հայտարարել է,որ «Հըզբոլլահը» պետք է լքի Սիրիան:









































