Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ամեն անգամ ուտելուց հետո զբոսնում են 15 րոպե, բարելավում են արյան մեջ շաքարի մակարդակը: Նման եզրահանգման են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները:
Ընթրիքից հետո հատկապես մեծանում է շաքարախտի առաջացման հավանականությունը, քանի որ ինսուլինի վերարտադրությունը նվազում է և մեծ է գլյուկոզայի բարձր մակարդակով պառկել-քնելու հավանականությունը: Ներկայումս աշխարհում միլիոնավոր մարդիկ ենթարկված են 2-րդ կարգի շաքարախտով հիվանդանալու ռիսկին: Շաքարախտի հավանականությունը մեծացնում է 2 գործոն՝ ճարպակալումը և ոչ շարժունակությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ զբոսանքները կարող են նվազեցնել այդ վտանգը, եթե դրանք տեղի ունենան յուրաքանչյուր ուտելուց հետո՝ 15 րոպեով:










































