Թուրքիայի անվտանգության ուժերը սկսել են ցրել Ստամբուլի Գեզի այգում հավաքված ցուցարարներին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:
Տեղեկություններ են հաղորդվում նաև Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին խնդրել էր ցրվել:








































