Աշխարհի ամենաանվախ մարդիկ, ովքեր, թվում է, չեն սարսափում նկարահանման հրապարակից, հրեշներից և շնաձկներից, իրականում շատ բաներից են վախենում: Նրանց վախերն այնքան տարբեր են և երբեմն անհեթեթ, որ նույնիսկ ծիծաղ են առաջացնում:
Ներկայացնում ենք հոլիվուդյան աստղերի վերջին խոստովանությունները, որոնք առանձնանում են իրենց տարօրինակությամբ: Օրինակ՝ Քրիսթեն Ստյուարտը, ով ֆիլմերում վարժ ձի է վարում, իրականում ահավոր վախենում է ձիերից: 9 տարեկանում նա ընկել է ձիուց և այժմ վախենում է նույնիսկ մոտենալ դրանց:
Ջենիֆեր Էնիսթոնը հատուկ մեծության աստղ է: Նա մասնագիտության բերումով հաճախ է ճանապարհորդում աշխարհով մեկ: Սակայն դա ոչ մի կերպ չի համընկնում նրա ավիաֆոբիայի՝ ինքնաթիռով թռչելու վախի հետ: Սակայն փողն ու փառքը իրենց գործն են անում. Ջենիֆերը ամեն անգամ բավականին հաջող հաղթահարում է իր վախը:
Աշխարհի ամենահաջողակ կանանցից մեկը՝ Օպրա Ուինֆրին, վախենում է հատակին, պատերին և այլուր կպած մաստակներից:
Թոմ Քրուզը վախենում է ճաղատանալուց, ինչի հետևանքով կարող է կորցնել արտաքին գրավչությունը:
Կարմեն Էլեկտրան վախենում է ջրից: Բրիթնի Սփիրսը վախենում է սողուններից: Օռլանդո Բլումը աշխարհում ամենից շատ վախենում է խոզերից, իսկ ահա Մադոննան վախենում է փոթորիկներից և ամպրոպից:
Բոլոր սերունդների կուռք Պամելա Անդերսոնը չի սիրում նայել հայելու մեջ:










































