Տեղեկատվությունն այն մասին, թե բելառուսական խորհրդարանը մտադիր է համասեռականության համար քրեական պատասխանատվություն սահմանել, իրականությանը չի համապատասխանում և սադրանք է, РИА Новости-ին շաբաթ օրը հայտնել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, անհայտ աղբյուրին հղում կատարելով, տեղեկացրել էին, որ աշնանային նստաշրջանում բելառուս պատգամավորները մտադրվել են փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, որի համապատասխան ՝ միասեռականները կազատազրկվեն 10 տարով:
«Խոհրդարանում այդպիսի օրինագիծ չկա: Մշակման ծրագրերում այն նույնպես չկա»,- հայտարարել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Դա բացահայտ սադրանք է»,-ավելացրել է գործակալության զրուցակիցը:
Այն մասին, որ նմանատիպ օրինագիծ բելառուսական խորհրդարանի օրակարգում չկա, РИА Новости-ին հայտնել են նաև այդ ոլորտի հանձնաժողովներից մի քանի պատգամավորներ:










































