Թուրքական էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող «Իրավունք և ազատություն» շարժման պատգամավոր Դելյան Փեևսկին հրաժարվել է Բուլղարիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից իր նշանակման դեմ տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո: Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Ես ընդունել եմ այդ պաշտոնը քաղաքացիների, հասարակության, պետության անունից: Նրանց անունից էլ ես պատրաստ եմ, համաձայնել խորհրդարանի որոշման հետ, որը չեղյալ է հայտարարել իմ ընտրությունը»,- հայտարարել է քաղաքական գործիչը գրավոր դիմումում:








































