Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես է գալու Կարագանդայի «Շախտյոր»-ում:
Ղազարյանը 5 ամսվա պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոնի հետ:
«Շախտյոր»-ը Ղազախստանի գործող չեմպիոնն է: Հիշեցնենք, որ ղազախական «Ակտոբե»-ում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:








































