Հունիսի 15-ին՝ ժամը 15:08-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտակայքում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դիակը հայտնաբերվել է Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում:
Պարզվել է նաև, որ մահացածը Նոր Երզնկա գյուղի բնակիչ,1945 թ. ծնված Մ. Ավետիսյանն է:







































