Ֆրանսիայում դատարանը որպես պատիժ 15 օրով զրկել է համացանցի մատչումից անօրինական կոնտենտ ներբեռնելու պատճառով, հաղորդում է PCInpact-ը:
Մարդու անունը , որին արգելել են օգտվել համացանցից, չի հրապարակվում: Հայտնի է, որ նա դատարանում է հայտնվել կոնտենտի անօրինական ներբեռնումների համար: Նա տուգանվել է նաև 600 եվրոյով:
Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ նման միջոցը «հավասարազոր է ջուրը անջատելու հետ», սակայն դրա կիրառումը դժվար է վերահսկել: Այդ պատճառով, հավանաբար, այս դատավճիռը կլինի միակը պատմության մեջ:
Մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին հայտարարել է, որ համացանցի մատչումից զրկող օրենքը շուտով կվերացվի, իսկ նախատեսվող պատիժը կփոխարինվի տուգանքով:









































