Deutsche Welle գերմանական հեռուստառադիոկորպորացիան հրապարակել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահախոսականը: Հարավաֆրիկացի նախկին նախագահի, իրավապաշտպանի և Նոբելյան մրցանակակրի մահվան մասին տեղեկատվությունը հայտնվել էր DW կայքի անգլիալեզու տարբերակում:
Ավելի ուշ կայքում ներողություն է հրապարկվել «տեխնիկական սխալի կապակցությամբ, որի պատճառով պատահմամբ տեղեկատվություն է հրապարակվել Մանդելայի մահվան մասին»:
Նշենք, որ նախօրեին ՀԱՀ գործող նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել էր, որ Մանդելայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ թոքային վարակով հիվանդանոց տեղափոխված նախկին նախագահի վիճակը բարելավվում է:










































