Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ԱՊՊԱպետական ԱՊՊԱշնորհություն

Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) սակագներն ու պատահարների վնասների փոխհատուցման գումարների չափը, մեղմ ասած, զարմանք են հարուցում:
Երբ այդ սակագները (պոլիսների ձեռքբերման տարեկան արժեքները) համեմատում ենք Արեւելյան Եվրոպայի երկրների համանման ապահովագրության սակագների հետ, տեսնում ենք, որ Հայաստանի պոլիսները համարյա նույն գինն ունեն, ինչ որ արեւելաեվրոպական երկրների պոլիսները:
Սակայն պատահարների հետեւանքով վնասի փոխհատուցման գումարները, ընդհակառակը, Հայաստանում մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր են, քան Արեւելյան Եվրոպայի երկրներում: Եվ սա այն պարագայում, երբ միջին աշխատավարձը Հայաստանում մի քանի անգամ զիջում է այդ երկրների համապատասխան ցուցանիշները: Այսպես, Արեւելյան Եվրոպայի` Եվրամիության կազմի մեջ մտնող երկրներում «կանաչ քարտ» (մեր ԱՊՊԱ պոլիսների համարժեքն է) կարելի է ձեռք բերել` տարվա համար վճարելով միջինը 160-170 դոլար, ինչը դրամի վերածելով` կստանանք 60-65 հազար դրամ, այսինքն` մոտավորապես այնքան, որքան վճարելու են հայաստանցիները ԱՊՊԱ պոլիսներ ձեռք բերելու համար (մեր պոլիսների սակագները տատանվում են 19 հազարից 106 հազար դրամի սահմաններում): Այդ երկրներում գույքային վնասը փոխհատուցելու համար ապահովագրական ընկերությունները տալիս են ավելի քան 120 հազար դոլար (43 մլն դրամից ավելի), իսկ առողջությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար` ավելի քան 600 հազար դոլար (200 մլն դրամից ավելի): Աբսուրդներից մեկը հենց այն է, որ ՀՀ-ում գույքային վնասը փոխհատուցելու առավելագույն գումարը 1.5 մլն դրամն է, իսկ առողջությանը պատճառված վնասի առավելագույն գումարը (մահվան դեպքում) 3 մլն դրամը: Այսինքն` եթե պոլիսի սակագները ՀՀ-ում ու Արեւելյան Եվրոպայի երկրներում գրեթե նույնն են, ապա պատահարի դեպքում ՀՀ-ում ապահովագրական ընկերությունները մի դեպքում 30, մյուս դեպքում մոտ 60 անգամ պակաս փոխհատուցում են տալու, քան Արեւելյան Եվրոպայի երկրներում: Իսկ միջին աշխատավարձերի համեմատությունը ցույց է տալիս, որ մեզ համար իրականում շատ ծանր է լինելու տարեկան 40-50 հազար դրամ պարտադիր ապահովագրավճար վճարելը: Այսպես, Մերձբալթյան երկրներում, 2008թ. տվյալներով, միջին անվանական աշխատավարձը կազմել է 400-500 եվրո, ինչը այդ տարվա միջին փոխարժեքով կազմում է 180-225 հազար դրամ: Հունգարիայում միջին աշխատավարձը 2008-ին կազմել է 580 եվրո (260 հազար դրամ), Չեխիայում` 625 եվրո (281 հազար դրամ), Լեհաստանում` 715 եվրո (321 հազար դրամ): Հայաստանում 2008թ. միջին աշխատավարձը կազմել է 91 հազար դրամ: Այս տարվա օգոստոսին այն կազմել է 106 հազար դրամ: Այսինքն` Հայաստանում միջին աշխատավարձը 2-4 անգամ ավելի քիչ է, քան Արեւելյան Եվրոպայի երկրներում, սակայն ապահովագրական պոլիսների սակագները նույնն են, իսկ փոխհատուցման վճարները տասնյակ անգամ զիջում են եվրոպական երկրների ցուցանիշներին: Իհարկե, նման հսկայական տարբերությունը բացատրություն ունի: Օրինակ` չնայած ՀՀ-ում 1000 բնակչի հաշվով ավտոտրանսպորտային պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում, սակայն մեր ապահովագրական ընկերությունները չունեն համապատասխան պատմություն, փորձ, եւ որ ամենակարեւորն է` նրանց կապիտալի ծավալը շատ փոքր է, ինչը ենթադրում է, որ ռիսկերի հիմնական մասը ընկերությունները փոխհատուցելու են հենց պարտադիր ավտոապահովագրությունից հավաքագրած միջոցների հաշվին: Այսպես, ըստ ԿԲ-ի վերջերս հրապարակած «Ապահովագրական ընկերությունների ամփոփ տվյալներ» զեկույցի, ՀՀ-ում գործող բոլոր 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվների գումարը այս տարվա սեպտեմբերի 30-ին կազմել է 19.7 մլրդ դրամ: Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում կա գրանցված 420 հազար մեքենա, իսկ ապահովագրական պոլիսների միջին արժեքը ընդունենք 40-50 հազար դրամ, ապա կստանանք, որ ԱՊՊԱ-ից տարեկան հավաքագրվելու է ավելի քան 17 մլրդ դրամ: Այսինքն` մոտավորապես այնքան, որքան այս պահի դրությամբ ապահովագրական բոլոր ընկերությունների ակտիվներն են: Սա անթույլատրելի է նախեւառաջ ռիսկերի տեսակետից: Ավելին, մեր ապահովագրական ընկերությունների փորձի պակասը իրեն զգացնել է տալու նաեւ ակտիվների կառավարման ժամանակ: Քանի որ ընկերությունները շատ փոքր են եւ հավաքած ապահովագրավճարներն էլ հիմնականում վերաապահովագրում են արտասահմանյան այլ ընկերություններում, ապա ակնհայտ է, որ ԱՊՊԱ-ի հսկայական գումարները ճիշտ տեղաբաշխելու խնդիրներ են առաջանալու: Այսինքն` ԱՊՊԱ ապահովագրավճարների տեղաբաշխման ռիսկայնությունը մեծ է լինելու (փորձի պակասի պատճառով), չեն բացառվում մեծ ծավալի կորուստներ, ինչը եւս ամբողջությամբ «ջարդվելու» է մեր քաղաքացիների գլխին:
Այնպես որ, մնում է միայն «ըմբռնումով» մոտենալ այս աննորմալ տնտեսական իրավիճակի ու մասնավորապես` չկայացած ֆինանսական հատվածի հերթական բացասական դրսեւորումներից մեկին: Թեեւ ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ այս բացասական դրսեւորումները` բարձր սակագները, համակարգի ֆինանսական բարձր ռիսկերը եւ փոխհատուցման փոքր գումարները, պարզապես երազ են թվալու` այն չարիքների համեմատությամբ, որ եկող տարվանից թափվելու են մեր գլխին: Խոսքը նախեւառաջ ԱՊՊԱ համակարգում ոստիկանության ունեցած մեծ դերի, ապահովագրական ընկերությունների օլիգարխացման եւ համակարգում վերահսկողության մեխանիզմների անորոշությանն է վերաբերում: Այս ամենի արդյունքում փոխհատուցում ստանալու համար ստիպված ենք լինելու այնքան ժամանակ, գումար ու նյարդեր ծախսել, որ այն ստանալը պարզապես իմաստ չի ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում