Ստամբուլի Գեզի պուրակի ցուցարարները որոշում են կայացրել շարունակել ցույցերը, հաղորդում է Associated Press-ը:
«Թաքսիմի համերաշխություն» կազմակերպությունը, որը միավորել է Գեզի պուրակի ցուցարարներին, հայտարարել է, որ «կշարունակի դիմադրել ցանկացած անարդարության»:
«Մեր դիմադրության 18-րդ օրը մենք` «Թաքսիմի համերաշխությունը», շարունակում ենք պարեկություն անել հանուն մեր անկախության, անձնական կյանքի, մեր ծառերի, մեր այգու և քաղաքի: Մենք ավելի կազմակերպված և ուժեղ ենք: Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»,- նշվում է հայտարարության մեջ:










































