Ամերիկացի հարյուրավոր հետևակայիններ այս շաբաթ տեղակայվել են Հորդանանի հյուսիսում` Սիրիայի հետ սահմանի վրա, հաղորդում է The Times բրիտանական թերթը:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն այս կերպ մտադիր է «ճանապարհ հարթել Արևմուտքի համար սիրիացի ընդդիմությանը զինելու համար»:
Ամերիկացի զինվորականների տեղակայումը քողարկված է եղել զորավարժանքներով, որոնք այս շաբաթ անցկացնում են ԱՄՆ-ը և Հորդանանը: Բայց զորավարժանքների ավարտից հետո ծովային հետևակայինները այս շրջանում կմնան մի քանի ամիս:










































