Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռուհանին հավաքում է ձայների ավելի քան 50%-ը

Իրանի միջուկային ծրագրի հարցերով նախկին բանագնաց, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարն է: Ձայների ավելի քան 20%-ի (8 միլիոն քվեաթերթիկ) հաշվարկի արդյունքներով Ռուհանին հավաքել է 51.2% (4.12 միլիոն ձայն): Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման տվյալներ է հաղորդել Իրանի ՆԳՆ-ն:

Հասան Ռուհանին 65 տարեկան է: Նա կենտրոնական դիրքորոշում ունի, համարվում է ճկուն քաղաքական գործիչ, որը փորձում է փոխզիջում գտնել Արևմուտքի հետ: Նրան աջակցում է գերագույն հոգևորականությունը: Ռուհանին խոստացել է ընտրվելու դեպքում մշակել «Քաղաքացիական ազատությունների խարտիա»:

Նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուն հայտարարել է` «Իմ նպատակն է վերականգնել տնտեսությունը, ապահովել բարոյականություն և փոխհամագործակցություն մնացած աշխարհի հետ»:

Նշենք, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 80%: Մյուս թեկնածուները` Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը ստացել է ձայների շուրջ 17%-ը, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, իրանական միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին` 13.1%-ը, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մեհսեն Ռեզաին` 13%-ը, ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին` 6%-ը և փոստի, հեռագրության, հեռախոսի նախկին նախարար Սաիդ Մուհամադ Ղարազին` 1%-ը:

Եթե Ռուհանիին չհաջողվի պահպանել հավաքած տեմպը և վերջնական հաշվարկի արդյունքներով չհավաքի ձայների ավելի քան 50%-ը, ապա հունիսի 21-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:

Փորձագետների կարծիքով` քվեարկության ելքը չի ազդի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման վրա: Բոլոր թեկնածուները հանդես են եկել միջուկային ծրագրի շարունակության օգտին և դրա հետ մեկտեղ ընդունել են «Վեցյակի» և ԱԷՄԳ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում