Իռլանդիայում հրապարակվել է «Ֆիննի հյուրանոցը» (Finn’s Hotel) պատմվածքների ժողովածուն, որը բաղկացած է մինչ օրս լայն հանրությանն անծանոթ պատմվածքներից, հաղորդում է The Guardian-ը:
Ժողովածուում ներառված պատմվածքները Ջոյսը գրել է 1923թ.: Գրողը դրանք անվանել է «էպիլեկտներ» (անգլերեն epiclets՝ epic lets): Դրանք հրապարակվել են ընդամենը 1 անգամ՝ 1963թ., որպես «Ֆիննիգանի հոգեհացը» վեպի սևագրերից հատվածներ:
Ջոյսի ժառանգությունը ուսումնասիրողները այն կարծիքին են, որ «Ֆիննի հյուրանոցի» պատմվածքները չեն եղել «Ֆիննիգանի հոգեհացը» ստեղծագործության սևագրեր, որն այդ ժամանակ դեռ չէր ձևավորվել: Դրանք գրված են եղել ինքնուրույն, իսկ արդյունքում՝ դրանց պատառիկները ներառվել են վեպի մեջ:
Մասնագետները մինչ օրս միասնական կարծիք չունեին այն մասին, թե հարկավո՞ր է արդյոք պատմվածքները հրապարակել վեպից առանձին:
«Ֆիննիգանի հոգեհացը» վեպը հրապարակվել է 1939թ. և դարձել Ջոյսի՝ կենդանության օրոք հրապարակված վերջին աշխատանքը:










































