Ուրբաթ սիրիացի գրոհայինները կրկին կրակ են արձակել Լիբանանի արևելքում գտնվող Բաալբեկ քաղաքի վրա, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահ» շիայական շարժման բազաները:
Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, քաղաքի հարավային ծայրամասում պայթել է առնվազն վեց հրթիռ: Նախնական տվյալներով` վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Հրթիռներն արձակվել են Սիրիայի տարածքի լեռնային շրջանից:
Հարձակումը ձեռնարկվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի հեռուստաուղերձից հետո, որում նա հայտարարել է, որ շիայական ոստիկանության մարտիկները դուրս չեն բերվի Սիրիայի տարածքից այնքան ժամանակ, քանի դեռ զինված ապստամբության վերջը չի տրվել:












































