Դանուբ գետի նոր կամուրջը միացրել է Ռումինիան և Բուլղարիան: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
1791 մետր երկարությամբ կամրջի բացման արարողությանը ներկա էին 2 երկրների ղեկավարները, ինչպես նաև հոգևոր և հասարակական գործիչներ: «Կամրջի կամարը ջրից 43 մետր բարձրության վրա է, ինչը բավականին ակտուալ է այս տարվա ջրհեղեղների ֆոնին»,- նշում է հեռուստաալիքը:
Այս կամուրջը ռումինա-բուլղարական հատվածում երկրորդն է և ամենաերկարներից մեկը:
Կամրջի կառուցման մասին պայմանագիրը կնքվել է դեռևս 2000թ.-ին, սակայն այն սկսել են կառուցել միայն 2007թ.-ին: Կամրջի կառուցման վրա ծախսվել է 282 մլն եվրո, ընդ որում՝ կեսը հատկացրել է ԵՄ-ն:









































