DreamWorks կինոընկերությունը հայտարարել է, որ չի շարունակելու իրական իրադարձությունների հիման վրա ստեղծվող ֆիլմի նկարահանումները, որը պատմում է մանկապիղծ քահանաների մասին: Գլխավոր դերերից մեկը պետք է խաղար Մեթ Դեյմոնը՝ հաղորդում է Hollywood Reporter-ը:
Ֆիլմի ռեժիսոր պետք է դառնար դերասան Թոմ Մաքքարթը: Մեթ Դեյմոնի ներկայացուցիչները հաղորդել են, որ դերասանը նույնիսկ չի հասցրել սցենարը կարդալ, երբ նախագիծը փակել են: Կինոընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ֆիլմը չի նկարահանվելու, բայց դրա պատճառների մասին գերադասել են լռել:
Մասաչուսեթսից մանկապիղծ քահանաների մասին աղմուկը 2002 թ. բարձրացրել էր Boston Globe թերթը։







































