Նյու Յորքում տեղի ունեցած amfAR Inspiration Gala միջոցառման գլխավոր հերոսուհին դարձել է Ջենիֆեր Լոպեսը:
Հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել Ումա Թուրմանը, Քենդիս Սվեյնփոլը, Լեյ Լեզարքը և այլք, տեղի է ունեցել «Պլազա» հյուրանոցում: Հյուրերը նախ գնահատել են նորաձևության շոուն, ապա շնորհավորել Ջենիֆեր Լոպեսին մրցանակի կապակցությամբ, որը երգչուհուն է հանձնել Անդրե Լեոն Թելին:
Ի դեպ, դա Ջեյ Լոյի համար անակնկալ չէր: Twitter-ի իր էջում նա գրել էր. «Ամեն ինչ կարելի է փոխել, երբ մենք միասին ենք: #afARInspiration NY Gala արարողությունից առաջ, որը տեղի կունենա այսօր երեկոյան»:









































