Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ենթադրում եմ՝ Վիեննայում կլինի կոնկրետ գործողությունների գնալու որոշակի պայմանավորվածություն. Արթուր Ղազինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

– Պարոն Ղազինյան, Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակման առնչությամբ սկզբում Հայաստանը առաջ էր քաշել երեք նախապայման, բայց արդեն հայտնի է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Վիեննայում՝ նաև համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նախ՝ ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ այս փուլում այդ հանդիպումից, արդյոք դա կլինի՞ բեկումնային ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և ինչքանո՞վ եք ճիշտ համարում այս փուլում Հայաստանի վերադարձը բանակցություններին:

– Իմ խորին համոզմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բեկումնային փուլ մտավ ապրիլի սկզբից: Ապրիլի 1-ին տեղի ունեցավ Միջուկային զինաթափման գագաթնաժողով, որի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ՝ չնայած այնտեղ չտրվեց տեղեկատվություն, թե ինչի շուրջ են կողմերը խոսել, բանակցել, ինչ է առաջարկվել Միացյալ Նահանգների կողմից, թեև մենք արդեն գիտեինք, որ Միացյալ Նահանգներն առաջարկել էր շփման ամբողջ գծում տեղակայել սարքավորումներ, որոնցով հնարավոր կլիներ պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը: Գիտենք նաև դրա արձագանքը Ռուսաստանի կողմից, գիտենք նաև, որ դա մերժում էր Ադրբեջանը, որին հաջորդեցին այդ քառօրյա ողբերգական դեպքերը՝ պատերազմը, որի ընթացքում երկու կողմերն էլ տվեցին բավականին մեծ թվով  անիմաստ զոհեր:

Հետո արդեն պարզ դարձավ, որ կարծես բանակցող կողմերի՝ հատկապես Հայաստանի դիրքերը կոշտանում են, հնչեց ՀՀ նախագահի հայտարարությունը՝ բանակցությունը սկսելը իմաստ ունի այն դեպքում, եթե, մասնավորապես, միջազգային հանրությունը հղի հասցեական մեղադրանք, թե կոնկրետ որ կողմն է խախտում պայմանավորվածությունը և դիմում սադրանքի: Եվ բոլորիս թվում էր, թե առաջիկա առնվազն մի քանի ամսվա ընթացքում որևէ հանդիպում ուղղակի հնարավոր չէ, որովհետև բանակցությունները մտել էին փակուղի, և այս պատերազմը էապես վատթարացրել էր բանակցային միջավայրը: Սակայն բավական անակնկալ կերպով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց մեկ շաբաթվա կտրվածքով (դա բավական կարճ ժամանակամիջոց է նման բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար) տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որին կմասնակցեն ԵԱՀԿ ՄԽ պետությունների արտգործնախարարները: Նշվեցին նաև օրը և տեղը:

Պետք է ասել, որ դա հանդիպման միջնորդության բավական բարձր ձևաչափ է, որովհետև գոնե ես չեմ հիշում, որ 3 արտգործնախարարները մասնակցեն երկու նախագահների բանակցային գործընթացին: Կարելի է ենթադրել, որ Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ կլինի որոշակի պայմանավորվածություն՝ գնալու ինչ-որ կոնկրետ գործողությունների: Ինչպես գիտենք, ԵԱՀԿ-ն այժմ նախագահում է Գերմանիան, որը բոլոր ջանքերը կգործադրի՝ հանգրվանին հասցնելու համար Եվրոպայի հարևանությամբ առկա բոլոր հակամարտությունները, մասնավորապես՝ ուկրաինական և Լեռնային Ղարաբաղի:

Իմ կարծիքով՝ Գերմանիայի նախաձեռնությամբ տարեվերջին կհրավիրվի գագաթնաժողով՝ ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում հավանաբար կստորագրվի ԼՂ հակամարտության կարգավորման առումով ինչ-որ փաստաթուղթ: Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը հեռու չի լինի Մադրիդյան սկզբունքներից՝ չնայած ակնհայտ է, որ դրանք պետք է լրամշակվեն: Ակնհայտ է նաև, որ հայկական կողմը պետք է հայտարարի, որ ինքն ընդամենը բանակցություններում կատարում է միջնորդի առաքելություն և ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Պետք է նաև բանակցային սեղանին դրվի Արծվաշենի, Գետաշենի, Մարտունաշենի հարցը՝ որպես օկուպացված տարածքներ: Պետք է դրվի այնտեղից զորքերի դուրսբերման և վերադարձի խնդիրը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես նյութ և առարկա, պետք է ընդունվի որպես դե ֆակտո և դե յուրե կայացած փաստ՝ ասելով, որ դա որևէ քննարկման առարկա չէ Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ: Այսինքն՝ անջատում հանուն փրկության տեսությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագայում, ամբողջապես կիրառելի է նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում՝ այլապես վտանգի տակ կդրվի ազգությամբ հայ մոտ 150 հազար մարդկանց կյանքը և անվտանգությունը: Պետք է միջազգային հանրությանը, միջնորդներին հասցնել, որ այս երկու ազգությունների մարդկանց համատեղ կյանքը այլևս հնարավոր չէ: Եվ դա բացարձակ քննարկման ենթակա հարց չէ Ադրբեջանի այս չորսօրյա հիմար ագրեսիայի իրավիճակում:

– Պարոն Ղազինյան, նշեցիք, որ ամեն դեպքում կարգավորման հնարավոր տարբերակը շատ հեռու չի լինի Մադրիդյան սկզբունքներից, որի վիճահարույց հարցերից է տարածքների վերադարձը: Այս հարցը հնարավոր կլինի՞ կարգավորել, եթե մենք մի կողմից՝ ունենք Ադրբեջան, որը դրանք պահանջում է պարզապես, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններ, որ հայտարարում են՝ տարածքային զիջումներ չեն լինելու, և հասարակություն, որ ընդվզում է դրանց դեմ:

– Պետք է ընդունել, որ այս քառօրյա պատերազմի արդյունքում փոխվեց ոչ միայն ներհայաստանյան և ներտարածաշրջանային իրավիճակը, այլև միջազգային, աշխարհաքաղաքական իրադրությունը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Իրողություններ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավոր են հաշվի նստել և իրենց ապագա առաջարկությունները ներկայացնել այս նոր իրողությունների լույսի ներքո: Ակնհայտ է, որ այն անվտանգության գոտին, որտեղ այս պահին կանգնած են մեր զինվորները, փաստացի ապահովում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Դրանք ռազմավարական նշանակության տարածքներ են, և  զինվորի արյամբ նվաճված հողի վերադարձը ես անընդունելի եմ համարում ու չեմ պատկերացնում, թե ինչի դիմաց ԼՂ-ն կհամաձայնի դուրս բերել իր զորքերը այդ անվտանգության գոտուց: Դա ցույց կտա ժամանակը: Դրանք հայկական տարածքներ են, որոնք օկուպացված են ադրբեջանական ուժերի կողմից: Հիշենք, որ դրանք հայաթափվեցին ռուսական ՕՄՕՆ-ի ակտիվ մասնակցությամբ:

Հետևաբար ներկայում բանակցությունները պետք է ընթանան ոչ թե ինչ-որ տարածքներ զիջելու շուրջ, այլ պետք է ֆիքսել, թե խաղաղության դեմ որ կողմն է ոտնձգություն կատարում, որ կողմը չի ընդունում ստատուս քվոն, որ կողմն է ձգտում անձնական ճանապարհով լուծել հակամարտությունը՝ հակառակվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած այդ 5 բավական հիմնավորված հայտարարություններին, որ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումը անընդունելի է: Հետևաբար ցանկացած կողմ՝ Ադրբեջանը, Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը, իրենց գործողությունների համար պետք է կրեն պատասխանատվություն: Իսկ քանի որ ներկայիս իրավիճակում դժվար է բացահայտել, թե կոնկրետ որ կողմն է գնում սադրանքի, ապա պետք է տեղակայվեն կոնկրետ սարքեր կամ դիտորդական առաքելություն, ինչը կլինի կոնկրետ գործուն մեխանիզմ: Դրա արդյունքում հետագայում հնարավոր կլինի հետաքննել բոլոր այդ դեպքերը: Ես կարծում եմ, որ որոշումը կհանգի հենց դրան՝ որքան էլ դեմ լինի Ադրբեջանը: Դրանով դե յուրե սահմանվում են Լեռնային Ղարաբաղի սահմանները: Դա միանգամայն հայանպաստ առաջարկություն է, որ արեց Միացյալ Նահանգները:

Ընդհանրապես պետք է փաստել, որ վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ-ը կարծես հանդես է գալիս հայամետ դիրքերից՝ առաջինը բարձրաձայնելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որն այդքան մեծ հիստերիա առաջացրեց ռուսաստանյան իշխանամերձ մամուլում և փորձագիտական հանրույթում: ԱՄՆ-ն առաջարկեց նաև, որ բոլոր դեպքերում պետք է ապահովել խաղաղությունը, այլապես բանակցություններն իմաստ չունեն: Եթե կողմերից մեկը համարում է, որ բանակցությունները տապալված են և դրանց միջոցով այլևս հնարավոր չէ հասնել հարցի լուծման, ապա դա նույն սցենարն է, ինչ եղավ Կոսովոյի, Սերբիայի պարագայում. երբ սերբերը որոշեցին հարցը լուծել ռազմական ճանապարհով, անմիջապես դրան արձագանքեցին Եվրամիությունը և ԱՄՆ-ը, և միանգամից ճանաչվեց Կոսովոյի անկախությունը: Սա չեն հասկանում Բաքվում և զոհ են դառնում իրենց իսկ հասարակությունում ձևավորած մթնոլորտին, նրանք պատանդը դարձան իրենց ռազմատենչ, ագրեսիվ քարոզչության: Եվ նրանց այլ հնարավորություն չի մնում, քան խնդիրը կարգավորել պատերազմով, քանի որ բանակցություն նշանակում է զիջում: Զիջումը նրանք հնարավոր չեն համարում՝ իշխանությունը կյանքով կվճարի այդ զիջման համար:

– Պարոն Ղազինյան, Դուք նշեցիք, որ այժմ Հայաստանն է խոսում Լեռնային Ղարաբաղի փոխարեն. այս օրերին շրջանառվում է նաև այն կարծիքը, որ Հայաստանը չպետք է վերադառնար բանակցությունների սեղանին, բանակցող կողմ պետք է լիներ պաշտոնական Ստեփանակերտը: Սակայն պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության կարգավորման հարցում կարծես չունի Հայաստանից էապես տարբերվող դիրքորոշում, ուրեմն Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանին ի՞նչ փաստարկով պետք է լինի, որովհետև նախկինում գոնե ինչ-որ չափով տարբերվող կարծիքներ կային:

– Կարծիքների նմանությունը բավարար հիմք չէ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դուրս մնա բանակցային գործընթացից: Սա շատ թույլ փաստարկ է: Մենք խոսում ենք միջազգային հիմնարար սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի: Եթե ազգը ձգտում է ինքնորոշման, չի իրացնում պրակտիկայում իր ինքնորոշման իրավունքը, պատվիրակում է մեկ այլ պետության՝ հանդես գալու իր անունից: Թեև ես չեմ տեսել որևէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը լիազորի Հայաստանին բանակցություններին հանդես գալու իր անունից: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է, հետևաբար ունի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ ինքնուրույն հանդես գալու բանակցություններում և ներկայացնելու այն ժողովրդի կարծիքը, որն ապրում է այդ տարածքում: ԼՂՀ իշխանությունները բավական լեգիտիմ են, այնտեղ հաստատված է ժողովրդավարական համակարգ, և կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով բանակցային գործընթացից՝ խնդիրը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն: Համենայնդեպս, միջազգային հանրության մոտ, որը խորապես ծանոթ չէ հակամարտության առանձնահատուկ գծերին, տպավորություն է ստեղծվում, որ այստեղ կա տարածքային վեճ Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի դեպքում առավելությունը տրվում է տարածքային ամբողջականությանը:

Այսինքն՝ Հայաստանը ինչ-որ ձևով ամենաբարձր մակարդակով պետք է հայտարարի, որ ներկայումս ինքը վարում է միջնորդական առաքելություն և ժամանակավորապես ներկայացնում է Լեռնային Ղարաբաղին՝ սահմանափակ լիազորություններով. չի կարող վերջնական որոշում կայացնել, կարևորագույն հարցերում դիրքորոշում արտահայտել, կարող է ընդամենը ներկայացնել այն տեսակետը, որ կա Լեռնային Ղարաբաղում, հակառակ դեպքում բանակցությունները կմղվեն փակուղի, և բավական բարդ իրավիճակում կհայտնվեն նաև միջազգային միջնորդները: Այսինքն՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելով Ադրբեջանի կետ՝ շատ մեծ լավություն է անում միջնորդներին, և Հայաստանի այդ քայլը դեռևս ըստ արժանվույն չի գնահատվել: Կարծում եմ, որ միջնորդների համար տագնապի նշան կլինի այն պահը, երբ Հայաստանը ինչ-որ պահի հրաժարվի մասնակցել բանակցություններին՝ ասելով, որ ինքը իրավասու չէ խոսելու ԼՂ անունից:

– Իսկ այս կերպ ինչ-որ չափով չի՞ նսեմացվում նաև Լեռնային Ղարաբաղի դերը: Քառօրյա պատերազմի ժամանակ էլ Հայաստանի ներկայացուցիչը Մոսկվայում ստորագրեց այդ հրադադարի փաստաթուղթը առանց ԼՂՀ ներկայացուցչի:

– Դա պարտավորեցնող փաստաթուղթ չէր, սակայն փաստն ինքնին արդեն նսեմացնում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը՝ թեև մինչ այժմ առանց Ղարաբաղի որևէ թուղթ չի ստորագրվել: Բոլոր դեպքերում Հայաստանը պետք է ձգտի վերականգնել ԼՂ վերադարձը բանակցությունների սեղան՝ մանավանդ, որ հիմա շատ նպաստավոր է իրավիճակը: Հայաստանը պետք է օգտվի այդ ոսկե հնարավորությունից: Ադրբեջանի մեծագույն սխալը եղավ այն, որ նա գնաց նման սադրանքի, որի համար, իհարկե, նա պատժվեց: Հասկանալի էր, թե ինչ էր ուզում Ադրբեջանը. հասկանալով, որ վաղ թե ուշ միջադեպերը հետաքննող այդ սարքերը տեղակայվելու են՝ նրանք փորձեցին փոխել սահմանը, փոխել ստատուս քվոն, այսինքն՝ որոշակի տարածքներ նվաճելով՝ փոխեին սահմանը, որպեսզի գոնե այդ սահմանի երկայնքով տեղադրվեին այդ սարքերը: Սակայն նրանց ծրագիրը տապալվեց, և տվեցին 15 անգամ ավելի զոհ, քան Հայաստանը: Թեև նրանց մոտ, ի տարբերություն մեզ, մարդը արժեք չունի, ինչի համար նրանց իշխանությունները վաղ թե ուշ, իմ կարծիքով, պատասխան են տալու:

– Պարոն Ղազինյան, Ձեր տպավորությամբ՝ այս քառօրյա պատերազմի օրերը և այս՝ դեռ շարունակվող իրավիճակը մեր իշխանություններին սթափվելու և վերանայումների՝ նաև դաշնակիցների առումով, առիթ հանդիսացա՞ն, թե՞ ոչ:

– Ասել, որ մեր դաշնակիցները մեզ դավաճանեցին, որ մենք պետք է փնտրենք նոր դաշնակիցներ և այլն, դրանք բոլորը կեղծ կատեգորիաներ են, որովհետև դաշնակիցներ չկան, կան շահեր: Մասնավորապես՝ Ռուսաստանը շարժվում է բացառապես իր ազգային շահից ելնելով: Այլ հարց է, թե արդյո՞ք մենք գործում ենք մեր ազգային շահից ելնելով, արդյո՞ք մենք ադեկվատ ենք գնահատում իրավիճակը և արդյո՞ք քայլեր անում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ հետագայում նմանատիպ զարգացումները բացառելու համար: Կարծես, այնքան էլ քայլեր չենք անում, որովհետև մենք արդեն պետք է սկսած լինեինք ԵՏՄ կազմից դուրս գալու գործընթացը, վերականգնեինք տնտեսական ինքնիշխանությունը, փորձեինք հաստատել արտոնյալ առևտրային համագործակցություն Իրանի հետ, Ազատ առևտրի գոտու համաձայնագիր ԵՄ-ի հետ: Դրանք կլինեին կոնկրետ քայլեր:

Այնքան ցավոտ չէր ՀԱՊԿ-ի անդամակցությունը, որքան ԵՏՄ-ի, որովհետև դրանով մենք կորցրեցինք մեր զարգացման հնարավորությունը, մեր ձեռքից գողացան մեր ապագան: Պատմությունը, պրակտիկան ցույց տվեցին, որ ոչ մի փաստարկ չաշխատեց հօգուտ Եվրասիական տնտեսական համագործակցության: Անցել է արդեն 2 տարի, իշխանությունը պարտավոր է ներկայացնել հրապարակային հաշվետվություն՝ մեզ տնտեսական կոնկրետ թվերով ցույց տալով, թե ինչ ենք մենք շահել ԵՏՄ անդամակցությունից: Եվ թող հրապարակավ հայտարարեն, որ, այո՛, մենք սխալվել էինք մեր հաշվարկներում, որովհետև այն մեզ որևէ արդյունք չտվեց ո՛չ տնտեսության, ո՛չ անվտանգության, ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական ոլորտներում:

Այդ անդամակցությունը ոչինչ չի տվել՝ բացի բացասական երևույթներից. արտահանման անկում, ինքնիշխանության սահմանափակում, կորուստ եվրոպական ապագայի, ինչպես նաև չտրվեց հնարավորություն՝ պատժամիջոցների չեղարկումից հետո համագործակցելու Իրանի հետ: Հայաստանը պաշտոնապես դիմել է ԵՏՄ հանձնաժողովին՝ խնդրելով վերանայել Իրանի հետ մաքսային տարիֆները՝ առևտրային ոլորտում Իրանի հետ արտոնյալ պայմաններով համագործակցելու համար: Այդ մասին որևէ արձագանք մինչ այժմ մենք չունենք: Ի՞նչ է արվել այդ միջնորդության առումով, կարո՞ղ է մեզ կառավարությունը տալ կոնկրետ պատասխան, քննարկվե՞լ է արդյոք այդ միջնորդությունը ԵՏՄ հանձնաժողովում կամ Բարձրագույն խորհրդում, թե՞ ոչ: Եթե քննարկվել է, ապա ի՞նչ որոշում է կայացվել: Դրանից պետք է հետևություն անի Հայաստանը. եթե մերժվում է, պետք է իր հակառակ գործողությունը կատարի՝ ասելով, որ մենք չենք պատրաստվում այս վիճակով շարունակել մեր անդամակցությունը ԵՏՄ-ին: Չկա գործընկերություն, կան շահեր, Ռուսաստանի և Հայաստանի շահերը այս պահին չեն համընկնում: Դա ակնհայտ է, և բազմաթիվ են ապացույցները: Պետք է գտնել այլ շահեր, որոնք աշխարհում կան:

– Այժմ ընթանում են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ: Ձեր կարծիքով՝ այս օրերը ինչ-որ չափով անդրադարձ ունենալո՞ւ են այդ բանակցությունների ընթացքի վրա: Տեսակետ կա, որ այդ բանակցությունները բարդանում են, որովհետև Հայաստանի կոչերը՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին, չեն ընկալվում եվրոպացիների կողմից:

– Ես այս երկու գործընթացները չէի կապի միմյանց հետ, որովհետև խաղադրույքները, որ դրված են ԼՂ հակամարտությունում և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ներկայումս ընթացող բանակցություններում, տարբեր են՝ որակապես, ծավալով, բնույթով, արժեքով, և ուղղակի համադրելի չեն: ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում ողջ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն է դուրս գալու Ռուսաստանի ազդեցության տակից: Իսկ Հայաստանը ներկայումս ԵՄ-ի հետ բանակցությունները վարում է խիստ սահմանափակ ինքնիշխանության սահմաններում: Ոլորտները խիստ սահմանափակ են, որովհետև մենք սահմանափակել ենք մեր ինքնիշխանությունը. դե ֆակտո մենք ունեինք սահմանափակում, հիմա դա դարձավ դե յուրե:

Միանալով ԵՏՄ-ին՝ մենք ուղղակիորեն նեգատիվ պարտավորություն ունենք չգործելու այդ կառույցի ընդհանուր շահի դեմ: Եվ այդ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը չի կարող կատարել որևէ գործողություն, որը կդիտարկվի ԵՏՄ հռչակված խնդիրներին և նպատակներին հակառակ: Այսինքն՝ մենք բանակցությունը կվարենք, որպեսզի ընդամենը տաք պահենք գործընթացը, որպեսզի համարենք, որ Հայաստանը մեկուսացված չէ, ունենք գործընկերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում