iPhone սմարթֆոններում հասանելի է դարձել Office 365-ը, որը թույլ է տալիս ուսումնասիրել և խմբագրել Word, Excel և PowerPoint ծրագրերով փաստաթղթերը:
Այդ հավելվածը տարածվում է անվճար, բայց ֆալյերին մուտք ունենալու համար հարկավոր է Office 365-ին բաժանորդագրություն ունենալ: Մի քանի կարևոր գործառույթներից օգտվելու համար հարկավոր կլինի համակարգիչ կամ Microsoft Office 2013 ունեցող նոթբուք:
Բջջային Office 365 ծրագիրը համակարգում է բոլոր ֆայլերը SkyDrive-ի օգնությամբ: Եթե օգտատերը սկսել է խմբագրել փաստաթղթերը Surface պլանշետով, ապա գործը կարող է ավարտել iPhone-ով: Դրա հետ մեկտեղ այլ սարքի մեջ ֆայլերը կբացվեն այն տեղում, որտեղ ընդհատվել էր աշխատանքը:
Ինչպես նաև Office 365-ը թույլ է տալիս խմբագրել փաստաթղթերը, որոնք կցված են նամակին: Office-ը համացանցային մշտական կապ չի պահանջում:











































