ՌԴ, ԱՄն և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը G8-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք բանակցությունների արդյունքում ծրագրում են համատեղ հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
«100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման Պուտինը և Օլանդը կստորագրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հայտարարությունը»,- ասել է Ուշակովը:











































